Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հասարակություն

Վերաքննիչ դատարանում այսօր ավարտվեց Մեծամոր քաղաքի «Եհովայի վկաներ» կազմակերպության ղեկավար Լյովա Մարգարյանի քրեական գործը: Վերջինս դեռեւս առաջին ատյանի դատարանում մեղադրվում էր անչափահասներին կազմակերպության մեջ ներգրավելու եւ զինակոչիկ Արամ Շահվերդյանին ծառայությունից խուսափելուն դրդելու մեջ:

Վերաքննիչ դատարանը որոշեց անփոփոխ թողնել Լյովա Մարգարյանին արդարացնելու Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշումը: Մեղադրող կողմն այն կարծիքին է, որ վերաքննիչ դատարանի դատավճիռը պետք է բողոքարկվի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում: