Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ, ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ...

Քաղաքականություն

Երեւանի 62 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 40071 ընտրատարածքում անվավեր է ճանաչվել 58 քվեաթերթիկ:

Վազգեն Մանուկյանի վստահված անձի հավաստմամբ անվավեր ճանաչելու պատճառ է հանդիսացել ընտրատարածքի գրիչով չնշված թերթիկները:

Ի դեպ, 55- ը եղել են Ստեփան Դեմիրճյանի օգտին:

Այս որոշմանը դեմ քվեարկելու համար Վազգեն Մանուկյանի վստահված անձին զրկել են հաշվելու իրավունքից: Ըստ նրա, ինչպես նաեւ տեղական դիտորդներ Գեւորգ Կարապետյանի եւ Զավեն Թամաշյանի հավաստմամբ, այս ընտրատարածքում 106 ձայնի տարբերություն է եղել, ի դեպ Ռոբերտ Քոչարյանի օգտին:

Տեղեկացնենք, որ այդ ընտրատարածքի հանձնաժողովի նախագահն է «Հաղթանակ» կուսակցության նախագահ Իշխան Զաքարյանի կինը` Գայանե Սողոմանյանը: