Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքականություն

Փետրվարի 24- ի հանրահավաքից հետո նոր ձերբակալություններ է սկսվել: ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը տեղեկացրեց, որ նրանց թիվն արդեն անցնում է մի քանի տասնյակը:

Տեղեկացնենք, որ նախորդ հանրահավաքից հետո ՀՀ ՆԳ եւ ԱԱՆ մարմինները ձերբակալել էին մոտ հարյուր մարդու` հիմնականում Ստեփան Դեմիրճյանի շտաբի ղեկավարների, ակտիվիստների եւ գյուղական վարորդների եւ պարզապես հանրահավաքի մասնակիցների:

Նոր ձերբակալվածների մեջ կան նաեւ երկու կանայք եւ մեկ անչափահաս պատանի: Ըստ Ռուզան Խաչատրյանի, կանանցից մեկը` Սոնա Սիրունյանը, որը ՆԳ նախկին աշխատակից է` մայոր, գտնվում է առողջական ծանր վիճակում: Կնոջ վիճակը կտրուկ վատացել է հատկապես այն ժամանակ, երբ նրան ՆԳ ոստիկանության բաժնից տեղափոխել են դատարան, որտեղ պետք է կայանար նրա դատը:

ՀԺԿ մամլո քարտուղարի ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը հնարավոր ամեն ինչ անում է այդ կնոջն օգնելու համար, սակայն հաջողվում է նրան այդ բանն անել, թե ոչ առայժմ պարզ չէ:

Ի դեպ, ձերբակալվածների մասին տեղեկություններ ստանալու համար ՀԺԿ- ն շարունակաբար դիմում է դատական մարմիններին, սակայն անօգուտ: Դատական մարմինները լռում են, թեեւ շարունակում են փակ դատերի միջոցով ձերբակալվածներին դապարտել տասնհինգօրյա կալանքի, կամ վարչական տույժի:

Փետրվարի 24- ի երեկոյան ժամը 18. 00 ձերբակալությունները դեռ շարունակվում էին: