Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Քաղաքականություն

Այսօր Մատենադարանի մոտ կայացավ ընդդիմության հանրահավաքը: Այս անգամ մասնակիցների թիվը ավելի շատ էր: Ստեփան Դեմիրճյանին պաշտպանելու էին եկել մոտ 100 000 մարդ:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան Ստեփան Դեմիրճյանն ու նախագահի նախկին բոլոր թեկնածուները (Արտաշես Գեղամյանը ներկա չէր): Հանրահավաքի մասնակիցները 16:30 սահմաններում երթ են կազմակերպել:

Ցուցարարները պահանջել են ազատ արձակել փետրվարի 21 կայացած հանրահավաքից հետո ձերբակալված մարդկանց:

Ոստիկանությունը վերահսկողություն է սահմանել կառավարության եւ Դատախազության մուտքի մոտ: Փշալարերով է պատված նաեւ ԿԸՀ մուտքը: