Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն

Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանը հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմիններըվճռական են տրամադրված կանխարգելելու օրենքի խախտման ցանկացած դրսեւորում:

ԵԿՄ նախագահ, ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասված է. «Որոշ ուժեր շահարկում Երկրապահի անունը, փորձելով վախ եւ անհանգստություն սերմանել հասարակությոն մեջ: Օրենքների պահանջներից որեւէ շեղում այլ որակում չի կարող ունենալ, քան ծանր հարված երկրի շահերին»:

Պաշտպանության նախարարության կոլեգիայի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Իր գործողություններով եւ կոչերով ընդդիմությունը խախտում է երկրի քաղաքական հավասարակշռությունը, սահմանադրական կարգը, պետության անվտանգությունը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Հայաստանի զինված ուժերը կանգնած են օրինական ինշխանության կողքին: Եվ հիշեցնում են, որ պատերազմը ավարտված չէ»: