Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

Քաղաքականություն

Չարտոնված երթի մասնակցելու մեղադրանքով ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի կողմնակիցներից ոչ մեկին առայժմ չեն ձերբակալել:

Պարոն Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հայտարությունը, որ փետրվարի 23-ին հայտարարած հանրահավաքը արտոնված չէ: «Այդ հանրահավաքը կազմակերպել է ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը, այս փուլում ես այլեւս թեկնածու չեմ: Իսկ ՀՀ նախագահի թեկնածուն իրավունք ունի անարգել հանրահավաքներ կազմակերպել», - ասում է Արամ Կարապետյանը :

Ընտրական օրենսգրքի հոդված 20.9-ի համաձայն ,«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները նախընտրական քարոզչության նպատակով կազմակերպվող հանդիպումների, հանրահավաքների, ժողովների համար թեկնածուներին եւ կուսակցություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անվճար տրամադրում են անհրաժեշտ տարածքներ»: