Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 ՕՐ ԿԱԼԱՆՔ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՎ ՊԱՏՎԻՆ»

Քաղաքականություն

ՀՀ նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանի շտաբից տեղեկացանք, որ Աշտարակում ձերբակալվել են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության 6 անդամներ` չարտոնված երթի մասնակցելու համար:
Նրանք դատապարտվել են 15 օրյա կալանքի` «2003 թ. փետրվարի 21-ին, ժամը 17-ի սահմաններում փողոցային երթերի ու ցույցերի անցկացման սահմանված կարգը, կոպտորեն հասարակական կարգը խախտելու եւ փողոցային կանոնավոր երթեւեկությունը խոչընդոտելու համար»: