Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԻ ԱՅԼ ՁԵՎ

Քաղաքականություն

Փետրվարի 23-ին, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը հանդես կգա հայտարարությամբ: Նա պահանջելու է անվավեր ճանաչել հունվարի 19-ի նախագահի ընտրությունների արդյունքները:

Թեկնածուի շտաբի համակարգող Աղասի Արշակյանը հայտարարեց, որ «նման ընտրախախտումների առկայության դեպքում անիմաստ է երկրորդ փուլ անցկացնելը, քանի որ կասկածի տակ կդրվի նաեւ այդ փուլի օրինականությունը»:

«Արտաշես Գեղամյանը բոլոր օրինական ճանապարհներով պայքարելու է ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար»,- ասում է Աղասի Արշակյանը:

Իսկ առայժմ շտաբում սպասում են ԿԸՀ- ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը:

Ի դեպ, Արտաշես Գեղամյանը եւ նրա կուսակիցները ընդդիմության հայտարարծ վաղվա միտինգին չեն մասնակցելու: