Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

Քաղաքականություն

Այսօր Արտաշատի մարզպետարանի շենքում Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի թիկնապահները եւ Արտաշատի թիվ 22 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը ամեն կերպ փորձել են խանգարել «Ա1+»- ի նկարահանող խմբի աշխատանքը: Արմեն Մարգարյանը խաբեությամբ` որ իբրեւ ուզում է տեսնել, թե ինչ է նկարված, նույնիսկ ցանկացել է բռնագրավվել տեսաժապավենը, սակայն սա նրան չի հաջողվել: