Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻՈՆ ԵՂԱՆԱԿՈՎ»

Հասարակություն

Քանի դեռ իրավաբանորեն հաստատված չէ այն փաստը, որ 48 թվականի գենոցիդի մասին կոնվենցիան, օգտագործելի է 15-22 թվականներին հայերի դեմ թուրքերի իրականացրած ցեղասպանության նկատմամբ, ռեալ հաջողություն ակնկալելը անիմաստ է, - գտնում է քաղաքագիտության պրոֆեսոր մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Հենց այս իրավական հարթության վրա են փորձել հարցը դնել հայ թուրքական հանձնաժողովի անդամները, սակայն թուրքական կողմը, ըստ Միհրանյանի հրաժարվել է ընդհանրապես ստորագրել կամ քննարկել մի փաստաթուղթ, որտեղ գոյություն ունի ցեղասպանություն բառը:

Անդրանիկ Միհրանյանը գտնում է , որ այսօր մեր արտաքին քաղաքականությունը չունի ռազմավարություն. ցեղասպանությունը եւ պետական հարցերը լուծվում են իմպրովիզացիոն եղանակով: