Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆՆ ԷԼ ՊԵՏՔ ԵԿԱՎ ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

Մարզեր

Քարոզարշավի վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի Սիսիանի նախընտրական շտաբում լայն թափ է հավաքել ընտրակաշառքների բաժանումը: Այդ «առաքելությամբ» Սիսիան է ժամանել Երեւանի հարկային պետական ծառայության պաշտոնյա, «Սիսիան» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Բեգլարյանը:
Վերջինս ԱԺ պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի ընտրության ջատագով, գործարար Հերմինե Նաղդալյանի ամուսինն է:

Սիսիանից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ պարոն Բեգլարյանն իր շուրջն է համախմբել քաղաքի ակտիվ տղաներին, ժողովներ ու միջոցառումներ է անցկացնում բյուջետային հիմնարկներում եւ աշխատող մասնավոր ձեռնարկություններում:

Պարոն Բեգլարյանը բոլորին հորդորում է ընտրել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քարոզիչին արդեն հաջողվել է բնական գազով ապահովել քաղաքի մեկ-երկու թաղամաս: Բնակարան է տվել ոմն Աշիկի, որն ի դեպ կոմունիստ է: