Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՆԱԿԸ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔ Է

Քաղաքականություն

, հայտարարեց Արցախյան Ազատամարտի հրամանատարական խորհրդի կոորդինատոր Գրիշա Սարգսյանը:

«Պաշտպանության նախարարը բան ու գործը թողած, դարձել է Քոչարյանի շտաբի պետը, էդ նշանակում է, որ բանակը միանշանակորեն կնտրի գործող նախագահին», եզրակացրեց պրն Սարգսյանը:

Արցախյան ազատամարտի մասնակից հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է` «զգալով ՀՀ- ում ստեղծված պայթյունավտանգ իրավիճալի անխուսափելիությունը` հայտնում ենք, որ փետրվարի 19- ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, մենք պատրաստ ենք սատարելու հայ ժողովրդի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների իրականացմանը»:

Հրամանատարները նշել են, որ իրենց պարտքն են համարում տեղեկացնել ՀՀ ներկայիս գործող իշխանություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավապահ մարմիններին եւ հատկապես Հանրապետության ոստիկանապետին, որ ՀՀ- ի բոլոր ընտրական տեղամասերում, իրենց կողմից նշանակված են վստահված անձի եւ դիտորդի կարգավիճակ ունեցող 2- 3 ազատամարտիկներ:
Նրանք ընտրությունների ընթացքում նկատված իրավախախտման դեպքում կձեռնարկեն համապատասխան միջոցներ:

Արցախյան ազատամարտի նախկին հրամանատարները, որոնց մեջ քիչ չեն հաշմվածները, ասում են, որ իրենք լծակներ ունեն` եւ հսկելու եւ արձանագրելու ընտրախախտումները:

Յուրաքանչյուր խախտման դեպքի տեսագրությունն անմիջապես կներկայացվի ԵԱՀԿ դիտորդներին:

Արցախյան ազատամարտի հրամանատարները չեն սատարում, որեւէ կոնկրետ թեկնածուի, նրանց համար բոլորն էլ հավասար են, բացի գործող նախագահից, որին համարում են ոչ լեգիտիմ նախագահ:

Հայտարարության տակ ստորագրել են տասնհինգ մարտական ջոկատների հրամանատարներ: «Փառապանծ մարտիկներ», «ՄՕՀՋ»- ի Վետերանների Միություն», «Վարդանանց երդվյալ գումարտակ», Արամ Մանուկյան ջոկատ», «Գառնի ջոկատ», «Աշխարհազորային գունդ», «Վարդենիկ ջոկատ», «Վաղաշեն ջոկատ», «Վարդենիս ջոկատ», «Հայ դատ», «Սպիտակ փրկարար ջոկատ», «Մեծն Տիգրան ջոկատ», «Հաբի Զեյթուն ջոկատ», «Հաբի որսորդներ ջոկատ», «Հաբի հազարապետ»: