Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ «ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Քաղաքականություն

Փետրվարի 15-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչները ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ընդունեցին ԻԻՀ դիտորդական առաքելության խմբի ներկայացուցչներին: Վերջիններիս հետաքրքրում էին ՀՅԴ գնահատակները ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական ընթացքի եւ հնարավոր արդյունքների վերաբերյալ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները մասնավորապես նշեցին, որ լինելով շահագրգիռ կողմ ՀՀ նախագահի ընտրություններում, առաջնահերթ են համարում ընտրությունների օրինական ընթացքի ապահովումը, որպես ընտրվող նախագահի անխոցելիության եւ պետության կայունության գլխավոր երաշխիք: