Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԲԵՋԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Հասարակություն

Այսօր «Հոկտեմբերի 27-ի» գործով ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանը հայտարարեց, որ չէր կարծում թե գործը դատարան կհասնի եւ իր համար արդեն միեւնույնն է կգնդակահարեն իրեն թե կկախեն: Ի դեպ, Բեջանյանը մեկուսարանում 2 անգամ ինքնասպանության փորձ է արել:

Ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունքներ տալուց եւ հարցերին պատասխանելուց, հայտարարելով, որ այլեւս հավատ չունի, քանի որ իր դատավճիռն արդեն լսել է, հավանաբար նկատի ունենալով դահլիճում հնչող ռեպլիկները: