Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ, ՈՒՐԵՄՆ ԱՅԼԵՎՍ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՍ

Քաղաքականություն

16-ի միավորման նիստերին մասնակցելու, Ստեփան Դեմիրճյանին աջակցելու եւ նրա քարոզարշավում ակտիվ դրսեւորվելու համար Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհրդի ատենապետի պաշտոնից ազատել են ԱԺԴ փոխնախագահ Վարդան Գրիգորյանին:

Երբ նա հետաքրքրվել է , թե ինչու են իրեն ազատել աշխատանքից, չէ՞ որ ինքը հոգեւորական չէ, որ իրավունք չունենա ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու, հոգեւոր հայրերը պարզաբանել են, որ եթե ինքը նույն եռանդով աշխատեր Ռոբերտ Քոչարյանի համար, դեռ պաշտոնն էլ կբարձրացնեին: