Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Տնտեսություն

«Ֆոլգան վճարունակ մարդու հաճույք է: Մենք մեր արտադրանքը սպառում ենք Եվրոպայում,Կանադայում, ԱՄՆ-ում: Ռուսաստանում մենք կարող ենք սպառել մեր արտադրանքի ընդամենը 10 տոկոսը»,- ասում է «Արմենալ» ՀՁ տնօրեն Մովսես Ձավարյանը:

ՀՀ կառավարության, «Ռուսալ» ընկերության եւ «Արմենալ» ՀՁ-ի միջեւ ստորագրվել է եռակողմ համաձայնագիր` Հայաստանում փայլաթիթեղի /ֆոլգայի/ արտադրության զարգացման վերաբերյալ: Ռուսական կողմը պարտավորվել է առաջիկա 10 տարիների ընթացքում երեք փուլով կատարել 34 մլմ դոլարի չափով ներդրում: Այդ պարտավորությունների չկատարելու դեպքում ռուսական կողմը հարկադրված կլինի վճարել չիրականացված ներդրումների 10 տոկոսի չափով տուգանք:

Պարոն Ձավարյանը ասուլիս էր հրավիրել տեղեկացնելու, որ Հայաստանում ստեղծված են «հարմար պայմաններ»` աշխատելու համար, մնացած խնդիրները «տրադիցիոն են, մարդկային»:
Ըստ նրա, Հայաստանում արտահանումների ու ներդրումների խթանելու նպատակով ստեղծված են այնպիսի «գերազանց» պայմաններ, որ նույնիսկ Ռուսաստանում չկան:

Թեեւ «Արմենալ»-ի տնօրենը կուզենար, որ Հայաստանի իշխանություններն իրենց ձեռնարկություններին պաշտպանեին այնպես, ինչպես Եվրամիության երկրները: «Արմենալ»-ին մեծ դժվարությամբ է հաջողվել Եվրոպայում իրացման շուկաներ գտնել. այստեղ իշխանությունները ցանկացած միջոցով պաշտպանում են տեղական արտադրողի շահերը: