Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉ ՉԳԻՏԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Քաղաքականություն

Գործող նախագահը տարբեր մարզեր այցելում է ոչ միայն քարոզչության նպատակով: Օրինակ Եղեգնաձորում նա հայտարարել է, որ այդ տարածք այցելել է մի քանի անգամ «կաքավ խփելու համար»: Այդ հայտարարությունը խիստ զայրացրել է ՀՀ քաղաքացի եւ միաժամանակ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանին: «Երկրի նախագահը չգիտի, որ ՀՀ տարածքում արգելվում է կաքավ խփել, քանի որ դրանք գրանցված են Կարմիր Գրքում»,- դժգոհում է Քոչարյանը եւ ավելացնում.- «նրանց ուշքն ու միտքը միայն կրակելն է` ուրիշ բան չգիտեն»: