Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ, ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Քաղաքականություն

«ԿԸՀ-ն արդեն հիմքեր ունի ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գրանցումը անվավեր ճանաչելու համար»,- հայտարարում է Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թորոսյանը:

Ըստ նրա, այս թեկնածուն մոտ 800 րոպե քարոզվել է հեռուստաընկերություններով , ուստի արդեն ծախսել է օրենքով նախատեսված գումարը: Եթե Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հիմնադրամում դեռեւս գումարներ կան, նշանակում է թեկնածուն ֆինանսավորվում է ապօրինի աղբյուրներից, -եզրակացրել է Ռուբեն Թորոսյանը:

Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարական հանձնաժողովը երեկ ներկայացրել է ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանի վերաբերյալ իր հայտարարությունը. «Կատարվածլայնածավալ իրավախախտումները լուրջ ազդեցոցություն են ունենում ընտրական գործընթացի օրինականության վրա»:

Հանձնաժողովը արձանագրել է.

Խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 4/3 կետի պահանջները, թեկնածու Ռ. Քոչարյանի օգտին քարոզչություն են կատարել մի շարք բարեգործական ՀԿ-ներ, մասնավորապես` «Արցախ», «Ջավախք», « Բոլնիս Խաչեն», « Նոր Զեյթուն»,«Շիրազ» «Բոլնիս Խաչեն» , «ՀԿԲՄ» եւ այլն:

ՀՀ գործխող նախագահը ողջյունի ուղերձ է հղել ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 7-րդ կետի պահանջները խախտող « Բազե» հանրապետական երիտասարդական արշավի մասնակիցներին, որոնք համերգներով ծառայություն են մատուցում ընտրողներին եւ քարոզչություն իրականացնում թեկնածու Ռ. Քոչարյանի օգտին:

ԶԼՄ-ով նախընտրական քարոզչություն են իրականացրել օտարերկրյաքաղաքացիները:/ «Ռուսաստանի հայերի միության » նախագահ Արա Աբրահամյան, ՌԴ քաղաքացի Ի. Կոբզոն, ՌԴ նախկին դեսպան Վ. Ստուպիշին/

ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի անունից նրա ներկայացուցիչը իրականությանը չհապատասխանող հայտարություն է արել. «ՀՀ նախագահի ընտրությունները ստրատեգիական առումով ոչ մի վտանգ չեն ներկայացնում»:

«Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգ»-ի պահանջները խախտելու համար Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարական հանձնաժողովը դիմել է ԿԸՀ-ին ԱՊՀ դիտորդներին դիտորդական առաքելության իրավունքից զրկելու համար: