Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՉԱՍԵՐՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքականություն

ԿԸՀ հերթական նիստը ընդհանրապես կապ չուներ մեկ շաբաթ հետո անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ։ Հանձնաժողովը հազիվ եզրափակելով երկրի նախագահի ընտորությունների արդյունքները, մտնելու է խորհրդարանական ընտրությունների փուլ։

Հանձնաժողովի կողմից հաստատված օրացուցային պլանի համաձայն, պատգամավորության թեկնածուներն ու քաղաքական կուսակցություններն առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում մարտի 11-ից 16-ը։

Եթե նախագահական ընտրությւոններն մեկ փուլով չավարտվեն, ապա երկրորդ փուլը կանցնի մարտի 5-ին։ Նման զարգացման դեպքում քաղաքական ուժերն ընդամենը մի քանի օր կունենան մինչեւ նոր ընտրական մարաթոնը։

Իսկ ընտրողները կկարողանան առնվազն ամիսուկես հանգստանալ նախընտրական քարոզչությունից։ Ժամանակացույցի համաձայն, խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզչության սկիզբը ապրիլի 21-ն է։

Ընտրություններն, ինչպես հայտնի է, կկայանան մայիսի 25-ին։ Ի տարբերություն նախագահականի, ընտրողները հավելյալ ազատ օր չեն ունենա՝ մայիսի 25-ը կիրակի է։