Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՔ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐ ԵՆ ԳՆԱԼՈՒ ԶԻՆՎԱԾ

Քաղաքականություն

Այն վստահված անձիք, որոնք ցանկանում են հետեւել ընտրական հանձաժողովի աշխատանքին, ստիպված են զինվել հեռադիտակներով։ ԿԸՀ-ն մերժեց ԱԺՄ ներկյացուցիչ Պավել Եդիգարյանի առաջարկը վստահված անձաց տեղաշարժի իրավունքն ընդլայնելու վերաբերյալ։

Եդիգարյանն առաջարկում էր հանձնաժողովի աշխատանքային տարածքում շրջելու իրավունք տալ 4 վստահված անձի։ Այդ չորսը ընտրվելու էին վիճակահանությամբ եւ իրավունք էին ունենալու մոտենալ քվեատուփին եւ քվեաթերթիկներ տվողներին, ընդհանրապես հետեւել ընտրական գործընթացին։

Եդիգարյանի կարծիքով չորս մարդ կարող են վերահսկել կեղծիքները։ Ներկայումս գործող կարգի համաձայն, հանձնաժողովին անմիջական մոտիկության վրա կարող է գտնվել մեկ վստահված անձ։ Մյուսները, դիտորդների հետ համատեղ, պետք է կանգնեն հեռվում եւ դիտեն։

Եթե վստահված անձը ցանկանում է վստահ լինել, որ ընտրողը ընտրելու իրավունք ունի, պետք է օգտագործի տեխնիկական միջոցներ։ Օրինակ, նա կարող է հեռադիտակով փորձել ուսումնասիրել ընտրողի անձնագիրը, կամ կարդալ հանձնաժողովի անդամի առջեւ դրված ընտրացուցակը։

Հատկանշական է, որ վստահված անձաց տեղաշարժին դեմ էին գործող իշխանության կողմնակից 7 հանձնաժողովականները, կողմ էին՝ առաջարկի հեղինակը եւ Ազգային Միաբանության ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը։