Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԸ ՄԻԱԽՄԲՎՈՒՄ ԵՆ

Տնտեսություն

Հայաստանի ֆերմերները որոշել են միախմբվել իրենց իրավունքները պաշտպանելու համար: Մարզերում ստեղծվում են յուրօրինակ կոլխոզներ, այս անգամ դրանք կոչվում են գյուղացիական միություններ: Յուրաքանչյուր միության մեջ ներգրավվելու է մոտ 30 ֆերմեր:

Գյուղացիական միությունների ստեղծման նախագիծը մշակել է Հայաստանի ագրարագյուղացիական միությունը ֆերմերների մասնակցությամբ: Ծրագիրը դեռ գյուղատնտեսության նախարարության աջակցությանը չի արժանացել: