Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՈՒՏՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

Հասարակություն

Առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայաստանի հեռուստատեսության ազգային հանձնաժողովը կանցկացնի հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիավորման 18 մրցույթ: Մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր քաղաքացիները:

Լիցենզիաները տրվելու են 7 տարի ժամկետով: Դրանց վճարի չափը տարբեր է` 100000-5000000 դրամ, ամենաբարձրը 10-րդ մետրային ալիքի լիցենզիայի վճարն է: Այն հնարավորություն է տալիս հեռուստահաղորդումներ սփռել բացի Երեւանից նաեւ հանրապետության 12 քաղաքներում: