Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄՈՎՍԵՍ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԴՊՐՈՑԸ

Մարզեր

Օրերս ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Ինտեգրացված աջակցություն ինքնահարատ մարդկային զարգացմանը» (ԻԱԻՄԶ) ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվեց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի հիմնովին վերակառուցված, ընդարձակված եւ վերազինված դպրոցը, որտեղ կուսանեն մոտ 380 դպրոցականներ:

ԻԱԻՄԶ ծրագիրը հաջող համագործակցությամբ ներգրավեց լրացուցիչ միջոցներ. «Փրոջեքթ Հարմոնի» ամերիկյան կազմակերպությունը դպրոցին հատկացրեց համակարգիչներ եւ ինտերնեթային կապ, իսկ Սոցիալական ներդրումների հիմնադրամը նվիրեց դպրոցական կահույք եւ պիտույքներ:

Ողջույնի ու շնորհավորանքի բազում ելույթներից հետո, առաջինը վերաբացված դպրոց ոտք դրեցին այս ուստարվա առաջին դասարանցիները, որոնց հետեւեցին բազմաթիվ հյուրերն ու գյուղի բնակիչները:

«Դպրոցի շենքն այսօր լիովին պատրաստ է, բայց արվածը գործի միայն սկիզբն է. ամենադժվար՝ բանիմաց երեխաներ, առողջ սերունդ, Հայաստանի վաղվա քաղաքացի կրթելու փուլն առջեւում է» - ողջույնի իր խոսքում նշեց ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Ժոել Բուտրոն: