Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼ

Հասարակություն

Երեւանի թիվ 14 պոլիկլինիկայի թերապեւտիկ ծառայության 67 բուժաշխատողներ հայտարարել են անժամկետ գործադուլ: Պատճառն այն է, որ նրանք չեն ստացել 17 ամսվա աշխատավարձ:

Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը Ազգային Ժողովում իր ներկայացրած հաշվետվության ժամանակ նշել է, որ իրենք առողջապահության ոլորտին պարտք չունեն` գումարները փոխանցված են: Ըստ ցուցարարների, պոլիկյինիկայի պարտքը հասնում է շուրջ 54 մլն. 700 հազար դրամի:

Բուժաշխատողները բազմիցս դիմել են տարբեր ատյանների, նույնիսկ ՀՀ նախագահին, սակայն պատասխան չեն ստացել: Ցուցարարները պահանջում են պարզել, թե ուր են կորել իրենց 2000-2001 թվականների 17 ամիսների աշխատավարձերը:
Նրանք մատնանշում են «Բժշկական առողջապահական գործակալությանը», որի ստեղծման օրից, ըստ բուժաշխատողների, իջեցվեցին աշխատավարձերի դրույքաչափերը, կրճատվեցին հաստիքները :