Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

05/02/03 <p>ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՄԲԵՐԻ

Քաղաքականություն

Խորապես դատապարտում ենք փետրվարի 4-ին Արտաշատում տեղի ունեցած բռնարարքը, որի հետեւանքով հիվանդանոցում է հայտնվել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Կարեւորելով ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը՝ իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում տեղի ունեցած բռնարարքի վրա, պահանջելով բացահայտել եւ պատժել մեղավորներին, իսկ հետագայում կանխել նախագահության թեկնածուների ընտրարշավի ընթացքում անօրինական գործողությունները:

Գտնում ենք, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի անցկացման համար իրավապահ մարմինները պիտի ապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները՝ բացառելով սադրանքները, որոնք կարող են ստվեր գցել ընտրությունների անցկացման վրա:

Կոչ ենք անում որդեգրել նախընտրական պայքարի քաղաքակիրթ ձեւեր եւ պատասխանատվությամբ վերաբերվել երկրի եւ ժողովրդի ապագայի հանդեպ ունեցած պարտավորություններին: