Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

04/02/03 <p> ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Զայրույթով եւ տագնապով տեղեկացա Արտաշատում նախագահության թեկնածու Արամ Կարապետյանի քարոզչական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած բռնարարքի մասին: Դատապարտում եմ կատարվածը՝ համոզված, որ նախընտրական պայքարում այլեւս նման միջադեպեր չեն լինի եւ մեր ժողովրդին բնորոշ իմաստունությունն ու քաղաքական ուժերի նախընտրական պայքարի կուլտուրան կբացառեն ուժի դրսեւորման փորձերն իսկ:

Նաեւ համոզված եմ, որ մեղավորները արագ կպարզվեն ու կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Առողջություն եւ արագ ապաքինում եմ կամենում Աժ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին եւ Հրայր Խաչատրյանին: