Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

04/02/03 <p>ԵՍ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ, ԻՆՁ ՀԱՄՈԶԵՑԻՆ

Քաղաքականություն

«Ինձ ճիշտ հասկացեք, «Միավորված հայեր»- ը նախագահի թեկնածու կարող էին առաջարկել ոչ թե պրոֆեսոր Ռուբեն Ավագյանին, այլ պրոֆեսոր Թունյանին եւ այլնին, եւ այլնին, բայց ընտրեցին ինձ: Դա իմ խնդիրը չի, իմ խնդիրն այն է, որ ներկայացնեմ միավորված հայերի ծրագիրը»:

«Միավորված հայեր» կուսակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Ռուբեն Ավագյանը երեկ հանդիպեց Կոտայքի մարզի Արզաքան գյուղի եւ Բջնի քաղաքի բնակիչների հետ:

Թեկնածում գտնում է, որ, եթե 100 կամ 200 մարդ հավաքվի իրեն լսելու, ուրեմն ամեն բան լավ եւ ճիշտ է ընթանում: Եթե հավատալու լինենք թեկնածուի ասածին, ապա կարող ենք վստահ ասել, որ Արզաքանում նրան սպասում էին: Ռուբեն Ավագյանը բոլոր թեկնածուների նման, սկզբում ներկայացրեց նախընտրական ծրագիրը, ապա հայտարարեց, որ ժողովրդի 60- 70 տոկոսը չի հավատում ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը: Նրանց երեսին այլ բան է ասում, բայց իրականում այլ բան է անելու: Իսկ քանի տոկոս ձայն կհավաքի Ռուբեն Ավագյանը. «ես դրա մասին չեմ մտածում, իմ պարտքն է իրագործել կուսակցության ծրագիրը»:

Ռուբեն Ավագյանը Ռոբերտ Քոչարյանի դրածոն չէ, ինչը որոշ ուժեր փորձում են շրջանառել, հայտարարեց նախագահի թեկնածուն:

Նա նա— հերքեց փետրվարի 5- ին իր թեկնածությունը ի օգուտ գործող նախագահի հանելու լուրը` ասելով, որ «Միավորված հայեր» կուսակցության համագումարը նման որոշում չի կայացրել: Իսկ հնարավոր՞ է, որ նույն համագումարը իր որոշումը փոխի: Նախագահի թեկնածուն վստահաբար ասաց` «դա բացառված է, մենք լուրջ անձնավորություն ենք»:

Ռուբեն Ավագյանին հաճախ են հարցնում` ում կողմն է թեքվելու նա` իշխանության, թե ընդդիմության: Թեկնածուն էլ բոլորին պատասխանել եւ պատասխանում է` «մենք ոչ ընդդիմություն ենք, ոչ էլ իշխանամետ, մենք երրորդ ուժն ենք` կենտրոնաձիգ, հզոր, կայուն, եւ գնալու են մինչ— վերջ»:

Ռուբեն Ավագյանը համոզված է, որ ընտրություններին կմասնակցեն 5-ից 6 թեկնածու, «ես անկեղծ ասած հավատում եմ, որ կլինի երկրորդ փուլ»: Ինչ վճիռ կկայացնի «Միավորված հայեր» կուսակցությունն այդ դեպքում: Ըստ Ռուբեն Ավագյանի իր առջ— 3 հնարավորություն կա, թողնել մրցասպարեզը` շնորհակալություն հայտնելով ընտրողներից, միանալ նրան` ով շատ ձայն է հավաքել, կամ միանալ ընդդիմությանը: Ամեն դեպքում Ռուբեն Ավագյանը կենթարկվի կուսակցության որոշմանը, ինչի անսխալականության մեջ նա չի կասկածում: