Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊԱՐԱՆՈՒՄ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

Քաղաքականություն

Արագածոտնի մարզի Արագած գյուղում հայտարարել էին, որ մոտ օրերս բուք է սպասվում, գյուղ տանող ճանապարհները փակվելու են, եւ ՀՀ նախագահի թեկնածուների հետ նախատեսված հանդիպումները չեն կայանալու:

Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի այցը Արագած բնակիչների համար անսպասելի էր: յուղացիները պատրաստվում են իրենց ձայնը տալ ՀԺԿ առաջնորդի օգտին, բայց մտավախություն ունեն, որ ընտրությունների արդյունքները կկեղծվեն:

Ըստ Արագածի ընտրատեղամասային հանձնաժողովի նախկին անդամ Աշոտ Դավթյանի, 1998-ի նախագահի ընտրություններում գյուղի 1950 ընտրողից ընդամենը 240-ն էր քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին: Մինչդեռ արդյունքները Աշտարակ հասնելուն պես, պարզվել է, որ Արագածի ընտրողների 90 տոկոսը ձայնը տվել էր Քոչարյանին:

Ի դեպ, Արագածոտնի մարզ կատարած նախընտական այցի ժամանակ Ծաղկահովիտ,Հնաբերդ, եղաձոր, եղադիր համայնքների բնակիչները հայտարեցին, որ 100 տոկոսով քվե են տալու Ստեփան Դեմիրճյանին:

եղադիր գյուղում Դեմիրճյանին նույնիսկ նախագահ հռչակեցին: Ըստ գյուղացիների, վաղուց արդեն պաշտոնյանները / նույնիսկ մարզպետարանի - Կ.Ա./ իրենց այցի չեն գալիս: յուղը զրկված է հեռախոսակապից, հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորությունից: Վերոհիշյալ համայնքներում հայտարարում էին, որ տեղական իշխանությունների կողմից ճնշումներ կան, բայց իրենց չեն վախեցնի:

Այլ էր պատկերը Ապարան քաղաքում: Ակնհայտ էր, որ բնակիչները խուսափում էին արտահայտվել: Հանդիպման ընթացքին ուշպման ընթացքին ուշի-ուշով հետեւում էին իրավապահները: Ըստ ճշտված տեղեկությունների, նրանց հրահանգ էր տրվել արձանագրել Ստեփան Դեմիրճյանի օգտին ելույթ ունեցող բնակ