Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ

Քաղաքականություն

Բոլոր հեռուստաընկերությունները ծառայում են մեկ նպատակի՝ գովերգել ՀՀ գործող նախագահին: «Նույնիսկ մեկ ժամ անվճար քաղաքական գովազդից առաջ հանրային հեռուստատեսությունը ներկայացնում է մամուլի տեսություն, որտեղ մեջբերումներ է արվում հիմնականում իշխանամետ մամուլից», - ասում է Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը: Ըստ նրա, ընդդիմությանը մի լավ քննադատելուց հետո է միայն «ձեռքները գնում» նախագահի թեկնածուներին ձայն տալ:

Ի դեպ, Գրիգոր Հարությունյանը նաեւ նկատեց, որ մյուս հեռուստաընկերություններն էլ միաձայն որոշել են իրենց վճարովի եթերաժամը հատկացնել 19-ից մինչեւ ժամը 20-ը: «Այսինքն կազմակերպված ձեւով մարդկանց զրկում են այլընտրանքի եւ ընտրության հնարավորությունից»: