Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎՔԱՐԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Հասարակություն

Երեկ Իջեւան քաղաքի առաջին ատյանի դատարանում ընթանում էր ապօրինի անտառահատման գործով մի դատավարություն: Ըստ մեղադրականի, Սեւքարի անտառտնտեսության գործադիր տնօրեն Վաչե Քոքոբելյանը ծառահատումների արդյունքում յուրացրել է մի քանի միլիոն դրամ:

Երեկ դատավարության մեջ ներգրավվել է Գլխավոր դատախազության վարչություններից մեկի պետ Զելիմ Թադեւոսյանը: Նա դատարանին միջնորդեց կրկին սկսել դատաքննությունը, քանի որ գործով պետական մեղադրող Յուրի Մանուկյանը հակասություններ է հայտնաբերել հատված ծառերի գինը գնահատող փորձագետների ցուցմունքներում:

Դատարանը մերժեց միջնորդությունը: Դատավորը հայտարարեց, որ դատաքննությունը չի վերսկսվելու, սակայն հետաձգեց դատական նիստն անհայտ ժամանակով: