Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

60 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՉԻ ՀԵՐԻՔՈՒՄ

Քաղաքականություն

Նախագահի ամենաերիտասարդ թեկնածու Արամ Կարապետյանը ընդդիմության կողմից մինչեւ փետրվարի 19-ը միասնական թեկնածուի պաշտպանելու մասին խոսակցություններն իշխանությունների կողմից լարված ծուղակ է համարում:

Նա համոզված է, որ առաջին փուլում միասնական թեկնածուի ի հայտ գալու դեպքում իշխանություններին հաջողվելու է Ռոբերտ Քոչարյանի համար 50%-ից ավել ձայն ապահովել:

Իրադարձություների սովորական ընթացքի դեպքում, Կարապետյանի կարծիքով, ընտրություների երկրորդ փուլն անխուսափելի է:

«Այդ ժամանակ անհնար է, որ ընդդիմադիր դաշտը չմիանա», - վերլուծում է թեկնածուն:

Կարապետյանը նկատել է, որ իր վարկանիշը քարոզարշավի ընթացքում աճել է: Բնակչության հետ հանդիպումների ընթացքում նախագահի թեկնածուն ցավով արձանագրել է, որ մարդիկ ցանկանում են տեսնել առաջնորդի, որը կգա եւ «բոլորին կնստեցնի»:

Արամ Կարապետյանը հայտարարում է, որ Հայաստանի պայմաններում 60 մլն դրամը պաշտանական քարոզարշավ իրականացնելու համար փոքր թիվ է:

«Մտացածին թիվ է, չեմ խորշում ասել, որ ծախսվում է ավելի շատ», - դժգոհում է թեկնածուն:

Նա մանրամասնում է, որ 60 մլն դրամի շրջանակներից դուրս եկող գումարները ծախսվում են մինչեւ պաշտոնական քարոզարշավը: