Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՏԵՐԵՐ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ

Քաղաքականություն

Մեկ շաբաթ հետո հայտնի կլինի՝ ում է սատարելու ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 19-ին: Այսօր նա միայն ազդարարեց «Ժառանգություն» նոր ուժի ստեղծման մասին, որը « մասնակցելու է ՀՀ քաղաքական բոլոր գործընթացներին՝ նախագահական ընտրություններից սկսած, խորհրդարանականով շարունակած, ամենօրյա աշխատանքով հագեցած»:

«Մենք ուզում ենք՝ իշխանությունները չլինեն ատելի, լինեն սիրելի, լինեն պաշտպան երկրի, ժողովուրդը տեր լինի երկրին: Մենք ուզում ենք նորմալ բաներ...», - նորաստեղծ քաղաքական միավորման առաքելությունն այսպես ձեւակերպեց իրավաբան Հրայր Թովմասյանը:
Հայաստանի տարբեր մարզերում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ « Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը չի բաժանվել տարբեր թեկնածուների միջեւ»:

րողների տան դահլիճը լեփ-լեցուն էր Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներով: Հանրապետության տարբեր մարզերից պատվիրակները եկել էին ոչ միայն կազմակերպությանը անդամակցելու համար, այլեւ տեղեկացնելու, որ «սիրում եւ հավատում են Րաֆֆի Հովհաննիսյանին» եւ պատրաստ են ընտրել նրան հինգ տարի անց՝ նախագահի հերթական ընտրություններում:

Այսօր մանրամասն ներկայացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի լսման դատական պատմությունը: Ըստ փաստաբան Վարդան Պողոսյանի, դատարանում «ճակատամարտ է եղել, ոչ մի փաստարկ չի հերքվել» , պարզապես «Հայաստանի դատարանը հերթական անգամ կատարեց իշխանությունների պատվերը»:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի դատապաշտպանները պատրաստվում են այդ վճիռը բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարանում: Անկախ այդ վճռից` Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը, քանի որ «ազգը սպասում է քաղաքական նոր որակի ուժի»: «Եվ այդ ուժը մենք ենք: Մենք ի զորու ենք մեր ժողովրդին վերադարձնելայս տարիների կորցրածը` վստահությունն իր ուժերի նկատմամբ, հավատը` վաղվա օրվա հանդեպ եւ կնճռոտ հարցերը սեփական կարողականությամբ լուծելու վճռականությունը»,- հայտարարեց «Ժառանգություն» միավորման հիմնադիրը: Չի բացառվում, որ այս նոր ուժը վճռական դեր խաղա փետրվարի 19-ի նախագահի ընտրություններում: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, «արդեն այս պահին իրենց համակիրների թիվը հասնում է ավելի քան 50000-ի»:

Իսկ առայժմ « մեր ժառանգությանը տեր կանգնել պատրաստվող» քաղաքական միավորման անդամները իրենց անդրանիկ նիստն ավարտեցին ՀՀ հիմնը երգելով: