Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հասարակություն

Նուբարաշենի թիվ մեկ քննչական մեկուսարանում այսօր դատավոր Մարտին Կարապետյանին վերջապես հաջողվեց սկսել ռազմական ոստիկանության ներկայիս եւ նախկին աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Հայտնի դարձավ, որ նրանցից միայն մեկը` Արշակ Մանուկյանն է ձերբակալվելիս Ռազմական ոստիկանության աշխատակից եղել:

Տուժողներ, զինծառայողներ Միշա Հարությունյանն ու Երջանիկ Սարգսյանը մեկ այլ գործով մեղադրվում են զինծառայության ընթացքում իրենց ընկերներին սպանելու մեջ :

Սրտի հիվանդությամբ տառապող ամբաստանյալ Արշակ Մանուկյանը ստիպված կլինի բուժում ստանալ մեկուսրանի հիվանդանոցում: