Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎ ՈՉ ՄԻ ՄՈՐԹՎԱԾ ՈՉԽԱՐ

Քաղաքականություն

Հունվարի 22-ին՝ նախընտրական քարոզարշավի երկրոդ օրը առավոտյան ժամը 10-ին Չարենցավան ժամանեց ՀՀ նախագահի թեկնածու գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այցը սկսվեց Չարենցավանի խորհրդանիշ գանգրահեր տղայի արձանի մոտից, այնուհետեւ շարունակվեց Կարեն Սերոբի Դեմիրճյանի անվան հրապարակում: Այստեղ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հենց ընտրվի, մեկ ու կես տարում ավարտելու է Չարենցավանի կիսակառույց մշակույթի տունը:

Նախագահի թեկնածուն Չարենցավանից է սկսել, որովհետեւ նախկին արդյունաբերական քաղաքը, նախագահի բառերով, բարդ քաղաք է եւ ունի գործազուրկների մեծ բանակ:

Նախագահը այցելել է նաեւ մարզի Քաղսի եւ Լեռնանիստ գյուղերը: Նրան դիմավորել են աղ ու հացով եւ զուռնա դհոլով: Հենց զուռնա դհոլով էլ ավարտվել է թեկնածուի այցը լուսաբանող մարզային լրատվամիջոցների աշխատանքը: Նախագահի անվտանգության ծառայության պետը մարզի լրագրողներին ասել է, որ նախագահի այցը ՋԷԿ եւ Ծաղկաձոր պետք է լուսաբանեն միայն Երեւանից ժամանած հեռուստաընկերությունները:

Ի դեպ, ինչպես տեղեկացնում է Չարենցավանի «Լուս-ալիք» հեռուստաընկերության թղթակիցը, իրենց հավատարմագրել է մարզում Քոչարյանի նախընտրական շտաբը: