Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՃՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼԵՒ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ՝ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ

Քաղաքականություն

«Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբը 1 ընտրական տեղամասում 20-30 տոկոս անճշտություն է հայտնաբերել:

Հիմնական անճշտությունները հետեւյալն են. ցուցակներում անունները կրկնվում են, բնակարանը վաճառել` գնացել են, սակայն ցուցակում գրանցված են, մահացել են, սակայն շարունակում են մնալ ցուցակներում : Ցուցակներում են նաեւ զորակոչված երիտասարդները: Մի քանի տարի առաջ Հայաստանից արտագաղթած մարդիկ, որոնք դեռ գրանցված են, բնականաբար տեղ են գտել ընտրացուցակում:

Թեեւ այս վերջինը Արամ Զ. Սարգսյանի շտաբի պետ Վաղարշակ Հարությունյանը օբյեկտիվ պատճառ է համարում, այնուամենայնիվ, Վ. Հարությունյանից տեղեկացանք, որ ցուցակում ընդգրկված 500 հոգուց 200-ը չի մասնակցելու ընտրություններին :

«Ի դեպ, ընտրական ցուցակը ստորագրում է համայնքապետը, տվյալ համայնքի ոստիկանության բաժնի պետը եւ անձնագրային վարչության պետը: Ու այնուամենայնիվ, այս կարգի անճշտություններ են լինում»:

Ամենակարեւոր դիտարկումը, որ արել է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբը. «Մենք այստեղ նկատում ենք ներգաղթ` 10-15 տոկոս աճ կա ցուցակներում»:

Ստուգումներն անցկացվում են ողջ հանրապետության ընտրական տեղամասերում: Այս գործում ակտիվ համագործակցում են 16-ի միավորման կուսակցությունները եւ ստուգումներն անցկացվում են համատեց:

Մի քանի օրում կամփոփվեն արդյունքները եւ ընդհանուր պատկերը պարզ կլինի: