Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՈՒՄ

Քաղաքականություն

20 օր պահանջվեց Պետրոս Մակեյանին, որպեսզի հասկանա, որ ՀՀ- ում մարդը չի կարող ազատ խոսել, ազատ կազմակերպել:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, չվստահելով կուսակցության հայտարարությանը, որոշեց անձամբ բացատրություն տալ հետագա ընտրապայքարից` իր դուրս գալու մասին:

Շարժառիթն ըստ նրա, ոչ միայն Տիգրան Նաղդալյանի սպանությունն էր, այլեւ ահաբեկչական միջավայրը, որը առկա է ՀՀ- ում:

Դրանում Պետրոս Մակեյանը համոզվել է 20 օրում` ստորագրահավաքի ժամանակ: Ստորագրահավաքի առաջին օրերից կոսակցության աշխատանքները խոչընդոտվել են հատկապես Շիրակի եւ Լոռու մարզերի քաղաքապետերի եւ գյուղապետերի կողմից:

«Մենք երբեք չենք մտածում, որ գյուղապետերը եւ քաղաքապետերը հրահանգավորված էին անձամբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից: Մենք ուղղակի գտնում ենք, որ այդ միջավայրի պատասխանատուները այդ 2 ընկերներն են»:

Ինչու՞ հատկապես Ձեր նկատմամբ. հարցը` զգուշավոր Մակեյանը հիմնավորեց փաստերով: Պարզվում է, որ Լոռու մարզպետը, որին ըստ Մակեյանի կարելի է շեյխ անվանել, համոզված է, որ եթե Պետրոս Մակեյանը իշխանության գա, ապա ինքը պատասխան է տալու Բաղրա- Բոգդանովկա ճանապարհի` կես մլն դոլարի յուրացման համար:

Պատասխան պիտի տա «Առաջին մայրուղիները» վարկային ծրագրի 15 մլն դոլարի փոշիացման եւ աննպատակային օգտագործման համար եւ վերջապես պատասխան պիտի տա 1988- 90 թվականին ամբողջովին կառուցված ջրագիծը «տիտղոսացուցակ» մտցնելու եւ շուրջ 1 մլրդ դրամ վարկային եւ բյուջետային միջոցներից յուրացնելու համար:

Համոզված լինելով, որ իշխանությունները 1 փուլով են ընտրությունը տանելու, իսկ ինքը լինելով ընդդիմության դաշտում, Պետրոս Մակեյանը պիտի խաղից դուրս գար, աջակցելու համար միասնական թեկնածուին:

Գնահատելով նախընտրական իրավիճակը, Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահը համեմատեց 2003 թ. նախագահական գործընթացը 1998- ի հետ: Ըստ նրա գրեթե բոլոր պարամետրերում հետընթաց կա:

Հանձնաժողովները ձեւավորվել են սահմանադրության եւ օրենքի խախտումներով: Նախագահը սահմանադրորեն իրավունք չուներ ընտրական հանձնաժողովներ ձեւավորելու եւ իր համար հարմար հաշվարարներ դնելու:

Իսկ հանձնաժողովները անսահման իրավունքներ են տվել իրենց ընտրյալին: Նա արդեն մեկ ամիս է ինչ սկսել է իր քարոզարշավը:

Որոշ քարոզչության միջոցներ, եւ տեսահոլովակներ Պետրոս Մակեյանի համար բրազիլական սերալներներ են:

Ինչ անել, ասում է Պետրոս Մակեյանը` ինքն իր հարցին պատասխանելով` մեր միասնական փրկությունը, միասնական թեկնածուի մեջ է: