Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶ ՉՈՒՆԵՆՔ, ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ՈՒՆԵՆՔ

Տնտեսություն

Երեկ սկսվել են Հայաստանի ատոմակայանի վերագործարկման աշխատանքները։ Սովորաբար այդ աշխատանքները սկսելուց 48 ժամ ժամ հետո ՀԱԷԿ-ը միանում է միասնական էներգացանցին։
Սպասվում է, որ վաղվանից ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան կարելի կլինի օգտագործել։

Էներգետիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ատոմակայնի վերագործարկումը կատարվել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարած ժամկետներում, մինչեւ հունվարի 23-ը։

Առաջին անգամ ՀԱԷԿ-ը վերագործարկվում է առանց վերալիցքավորման։ Հայ էներգետիկները որոշել են մինչեւ միջուկային վառելիքի նոր խմբաքանակի ստացումը աշխատեցնել մինչեւ կայանի կանգնեցումը չօգտագործված վառելիքը։ Նախարարույունում հայտարարում են, որ նման օպերացիան անվտանգ է եւ մոտ երկու ամսով կապահովի կայանի աշխատանքը։