Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ

Քաղաքականություն

Քրիստոնեության 1700 ամյակի պետական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Խոսրով Հարությունյանն այսօր ընտրվեց Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ:

Կուսակցության նախկին նախագահ Իդա Մարտիրոսյանը հրաժարական տալուց անմիջապես հետո առաջարկեց «Խոսրով Մելիքիչի» թեկնածությունը, որն, ինչպես պարզ դարձավ, միակն էր: Թեկնածուն հանդես եկավ նախընտական ելույթով: Նա նշեց, որ «հայերը հնամյա ժողովուրդ են եւ միշտ կողմնորոշվել են դեպի Եվրոպա»:

Խոսրով Հարությունյանին է պատկանում «առաջընթաց համընթաց» ձեւակերպումը: Այսօր նա տեղեկացրեց, թե ինչու է քիչ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամմների թիվը. «Մարդորսությունը մեր տարերքը չէ, բայց կփորձենք ընդլայնել մեր համակիրների շարքերը»:

Թեկնածուն նշեց, որ իրենք դեռեւս չեն կողմնորոշվել նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի օգտին. «Քանի որ ոչ մի թեկնածու ծրագիր չի հրապարակել»: Թեկնածուն վկայակոչեց Գարեգին Նժդեհին` հաղթում է նա, ով ուժեղ է: Իր ելույթում թեկնածուն ակնարկեց վտանգավոր մի ավանդույթ, մենք հերթական անգամ կանգնած ենք «լեգիտիմության առումով խոցելի իշխանություն»: