Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԴԱԲՐՈ» ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Քաղաքականություն

Աստիճանաբար ավելի համառ են դառնում այն տեսակետերը, որ շատ շուտով Հայաստանի իշխանությունում զգալի դեր է խաղալու Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Չեմ բացառում, որ այդպիսի պայմանավորվածություն` անձի շուրջ, ձեռք բերվի Մոսկվայում: Այսինքն` իշխանափոխության մեկ այլ ձեւ է ընտրվել. գործող նախագահին ապագայում դարձնել անգլիական թագուհի: Դրանում մեղավոր է միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանը, որն այնքան թուլակազմ օրգանիզմ է ստեղծել այս երկրում, որ իրեն կարող են թելադրել եւ աջից, եւ ձախից»:

Դեմոկրատ Արամ Սարգսյանը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկովյան այցն օգտագործում է նախընտրական նպատակներով նաեւ Ատոմակայանի վերագործարկման տեսանկյունից: «Ժամանակային առումով, Ատոմակայանի վերագործարկումը միեւնույնն է ուշանալու է»: