Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՀՄԱՆՈՒՄ ԽԱՂԱՂ Է

Քաղաքականություն

Հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունն անց է կացրել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում՝ Աղդամի ուղղությամբ :

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Կարել Կրատկին /Չեխիա/, Յան Ռեպան /Սլովակիա/ եւ Քենեթ Փիցքլեսը /Մեծ Բրիտանիա/ :

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման ընթացքում կարճատեւ ռադիոփոխանակում է կայացել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի՝ պաշտպանության տվյալ տեղամասի համար պատասխանատու սպաների միջեւ:

Ղարաբաղյան կողմից ԵԱՀԿ առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարության եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։