Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԲՈՎՅԱՆԻ ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ՁԱԽՈՂՎԵՑ

Տնտեսություն

Բաժնետոմսերի համախմբման տարբերակով բաժնետերերին սեփականատիրությունից զրկելը տարածում է գտնում Հայաստանի բաց բաժնետիրական ընկերություններում:

2001 թվականին »Աբովյանի գարեջրի գործարանում« արտահերթ ժողովում որոշում էր կայացվել 1000 բաժնետոմսերը միավորել 1 բաժնետոմսում: Ժողովի մեկ այլ որոշմամբ միակողմանի դադարեցվելու էր նաեւ այն բաժնետերերի սեփականատիրական իրավունքները, որոնք չէին պահանջի բաժնետոմսերի հետգնումը կամ չէին ցանկանա միավորվել:

Արժեթղթերի հանձնաժողովի բողոքը բավարարվել էր նախ վերաքննիչ, հետագայում նաեւ վճռաբեկ դատարանների կողմից: Բացի այդ արժեթղթերի հանձնաժողավը ընկերությունից պահանջում էր որպես հաշվետու թողարկող գրանցվել հանձնաժողովում: