Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ 15 ԾՐԱԳՐԵՐԻՑ ԹԵՐԻ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՄԻԱՅՆ ՄԵԿԸ

Տնտեսություն

Հայաստանում համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի կատարման ընթացքից գոհ է համաշխարհային բանկի տարածաշրջանային ղեկավար Ջուդի Օ, Կոները: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող 15 ծրագրերից թերի է կատարվել միայն 1-ը, բավարար գնահատականից ցածրի է արժանացել առողջապահական, կրթական ծրագրերի կատարումը:

Կառավարության պարտքը բանկին կազմում է 1 մլն 300 հազար դրամ ասում է Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Բյուջեում տեղ չգտած SAC 4 եւ SAC 5 վարկերը նախապես պլանավորված էր պարտքերը մարելու համար: Մինչեւ այս տարվա վերջ SAC 5-ը կստացվի, խոստացավ Տիկին Օկոները:

Ամերիկյան ուժերի մուտքը տարածաշրջան վստահ եմ կբերի քաղաքական կայունություն, ասաց տիկին Օկոները: