Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿ

Տնտեսություն

ՀՀ սոցապ պետական հիմնադրամն առ այսօր քաղաքացիներին չի վճարել 2000 թվականի հունիսից դեկտեմբեր ամիսների գործազրկության նպաստը:
«Գործազուրկները մեզ ուղղակի խեղդում են»,- սոցապնախարարությունում ահազանգեցին Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոնների տնօրեններից ոմանք:

Որպեսզի սոցապ ոլորտի աշխատակիցների կյանքն էլ ավելի վտանգի չենթարկվի, նախարարությունում սկսել են մտորել 2003 թվականի սոցապ ռազմավարության մասին:

2003 թվականին սոցապնախարարության հիմնական առաքելությունն է լինելու «թաքնված զբաղվածության» խնդիրի լուծումը: Նախատեսվում է ստեղծել տվյալների բանկ, ինչի արդյունքում 1-2 տարուց նախարարությունունը կունենա զբաղվածության պատկերը համայնք առ համայնք:

Իսկ ընդհանուր տվյալների, այս տարի զբաղվածության ծառայությունում գրանցվել է աշխատանք փնտրող 20 752 քաղաքացի: Նրանց համար, գրեթե, 3 անգամ պակաս աշխատատեղ է հայթայթվել:

Պատճառն այն է, որ զբաղվածության գործակալության համագործակցությունը ոչ պետական կազմակերպությունների հետ առայժմ չի ստացվում եւ գործակալությունը մնում է պետության միջոցների հույսին: Այդպես, օրինակ` պետությունը չի կարողանում նորմալ վճարել նաեւ 2001-2002 թվականի նպաստառուների ու օգնություն ստացողների գումարները, սակայն, խոստումներ են տրվում, որ դրամական օգնությունն ընթացքի մեջ է:

Որպեսզի սոցիալական ապահովության ոլորտը` առաջընթացի առումով ետ չմնա մյուս ոլորտներից, նշվում է, որ Հայաստանում իրականացվել է միջազգային մի քանի ծրագիր: Սոցիալական վիճակի բարելավման առումով դրանք առայժմ որակական արդյունք չեն տվել: Իսկ բացասական առումով կարելի է նշել, որ այս տարվա ընթացքում չի հաջողվել իրականացնել նախորոք պլանավորած աշխատանքները` «ադամանդագործություն», «համակարգչային տեխնոլոգիաների իմացություն» ուսուցման ծրագրերը, գործազուրկներին չի տրամադրվել ֆինանսական աջակցություն ձեռնարկատիրական գործունեւթյամբ զբաղվելու համար, ինչպես նաեւ չեն իրականացվել այլ վայր աշխատանքի գործուղման ծրագրերը:

Արդյունքում, սոցիալական ապահովության ծրագրերից դուրս են մնացել հարյուրավոր գործազուրկներ: Ստեղծված իրավիճակում զավեշտականն այն է, որ աշխատանքի շուկայում թափուր են մնում եւ մեծ պահանջարկ ունեն մանկավարժի եւ բժիշկի մասնագիտությունը: Այստեղից սոցապ ոլորտի աշխատակիցները հետեւություն են արել, որ շարունակում է հրատապ մնալ աշխատավարձի նվազագույն չափի բարձրացման խնդիրը:

Մեկ օրինակով միայն կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում է գործազրկության խնդիրը Հայաստանում: ործազուրկների ամենաբարձր տեսակարար կշռով/ գործազրկության 22 տոկոս/ առաջին տեղն է զբաղեցնում յումրին: Չնայած, զբաղվածության գործակալության այնտեղի կենտրոնի տնօրենը գոհ է իրականացվող ծրագրերի ծավալից, այնուամենայնիվ, այս տարի յումրիում հաջողվել է աշխատանքի տեղավորել ընդամենը 811 գործազուրկի:

Տարածքային կենտրոններն ունեն բազմաթիվ խնդիրներ ու թեեւ տնօրեններին կոչ արվեց ներկայացնել բոլոր դժվարություններն, այնուամենայնիվ, աշխատանքի կազմակերպման սուր քննադատությունների դեպքում խորհրդակցության նախագահողներն ընդհատում էին զեկուցողներին` հիշեցնելով, որ նրանք դեռ պետք է վերադառնան մարզեր, իսկ ճանապարհներն այնքան էլ լավ վիճակում չեն: