Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ԴԱՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հասարակություն

«Հոկտեմբերի 27-ի» գործով ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանն այսօր հրաժարվեց իր նախնական ցուցմունքներից։ Նա խոստացավ դատարանի դահլիճում տալ ճիշտ եւ ամբողջական ցուցմունք։ Ճիշտ է, առանձնապես մեծ տարբերություն չկար, պարզապես ամբաստանյալը փորձում էր համապատասխանեցնել իր ցուցմունքը մյուսների ասածներին։

Ըստ իր տված ցուցմունքների, հոկտեմբերի 27-ին Բեջանյանը մյուս ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի մեքենայում նստած լսել է դահլիճում հնչող կրակոցները եւ մտել դահլիճ ՝ օդ կրակելով։ Ամբաստանյալը պնդում է, որ ներսում տեղի ունեցող խոսակցություններից տեղյակ չի եղել, որ ամբողջ ժամանակ մինչեւ հանձնվելը եղել է նախագահության հետեւի սենյակում։

Դատավարությունը կշարունակվի մարտի 6-ին։