Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՈՒՆՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

Հասարակություն

Մարտի 2-ի գիշերը Բնապահպանության նախարարության շենքում բռնկվել էր հրդեհ: Աշխատակիցների գնահատմամբ, հրդեհը ոչ այլ ինչ էր, քան ինֆորմացիոն տեռոր: Շենքի տանիքում բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է նախարարության մամուլի ծառայությունը, կազմալուծված է տեղեկատվական վերլուծական կենտրոնը, վնասված է հեռախոսային ներքին կապը, համակարգչային ցանցը, իսկ երրորդ հարկն ամբողջովին հոսանքազրկված է:

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը դեպքի կապակցությամբ դիտավորություն չի տեսնում, սակայն կցանկանար, որ շենքում գործեր անցագրային ռեժիմ: Իսկ այսօր նախարարի միակ անհանգստությունը շենքի տանիքն է, որն ամենայն հավանականությամբ կարող է փուլ գալ: