Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ ՏԱՊԱԼՎԵՑ

Հասարակություն

Այսօր փաստորեն գրանցվեց մամուլի փաստացի հաղթանակը: Զանդվածային լրատվության մասին օրենքի նախագիծը, որ ներկայացվեց Եվրախորհրդի փորձագետների դատին արժանացավ մեղմ ասած բացասական գնահատականի:

Լսելով հայ լրագրողների եւ լրատվամիջոցների ղեկավարների դիտողությունները, ծանոթանալով լրատվամիջոցների համատեղ հայտարարությանը, փորձագետները նկատեցին, որ օրինագծի հիմնական կետերը չեն համապատասխանում Եվրախորհրդի պահանջներին:

Լրագրողների համար մի հետաքրքիր բացահայտում արեցին եվրոպացի փորձագետները. նրանք անկեղծորեն զարմացան լրագրողի այն հարցից, թե ինչն է պատճառը, որ Եվրախորհուրդը պահանջել է զանգվածային լրատվության մասին նոր օրենք ընդունել: Փորձագետները տեղեկացրին, որ այդպիսի պահանջ չի եղել: Եվրախորհրդի պահանջը վերաբերել է միայն հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի ընդունմանը:

Եվ եթե գործող օրենքում ամրագրված է խոսքի ազատության դրույթը, ապա նոր օրենք ընդունելու կարիք չկա: Ուշադիր լսելով եւ ծանոթանալով օրինագծի թերություններին փորձագետները հայտարարեցին. լավ է չունենալ օրենք, քան ունենալ վատը: