Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՌՆԵԼ ԵՆ ՊՐՈՎՈԿԱՏՈՐՆԵՐԻ / VIDEO /

Քաղաքականություն

Ազատության հանրահավաքի անվտանգության ծառայության կողմից քիչ առաջ մոտակա սրճարան «բերման են ենթարկվել» երեք երիտասարդներ: Նրանք, ինչպես հայտնեց Նիկոլ Փաշինյանը, խոստովանել են, որ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հանձնարարությամբ «ներմուծվել են» ցուցարարների շարքեր` պրովոկացիա անելու նպատակով:

Պրովակատորները պետք է անեին իշխանությունը տապալելու կոչեր` դրանով հիմնավորելու համար ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունները:Երբ բացահայտվել են պրովոկատորները, ու նրանց մոտ հայտնաբերվել ու առգրավվել են հատուկ սարքեր, նրանց բջջային հեռախոսները, նրանց հետեւից եկել են ոստիկաններն ու տարել:

Իսկ Ազատության հրապարակում հանրահավաքը շարունակվում է:

Տեսանյութը մեզ է տրամադրել դեպքի վայրից մասնավոր անձ: