Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍՕՐ ՆՇՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՈՎԻ ԾՆՆԴՅԱՆ 160- ԱՄՅԱԿԸ

Հասարակություն

Բազմաթիվ քաղաքական եւ տնտեսական գործիչներ այսօր Երեւանի հյուրանոցներից մեկում նշում էին ազգային բարերար եւ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան 160-ամյակը։

Ելույթ ունեցողները հիշեցրին, որ նրա գումարներով են կառուցվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Վեհարանը, Փարիզի սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին եւ Երեւանի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը։ Նրա օգնությամբ Բեռլինում ուսանել է Կոմիտասը։ Մանթաշովն աջակցել է Հովհաննես Թումանյանին, Շիրվանզադեին, Սիամանթոյին, ապագա Ամենայն Հայոց կաթողիկոս Գեվորգ Չորեքչյանին։