Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ-Ն ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ԷԼ ՈՒՏԵԼՈՒ ԲԱՆ ԿՈՒՆԵՆԱ

Տնտեսություն

«2003-ին ավելացվելու են Լինսի հիմնադրամի հատկացումները մեր երկրին»,-Ազգային Ժողովին տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ սպասվող 80 միլիոն դոլարը ծախսվելու է ՀՆԱ-ի զարգացման համար : Այս տարվա 11 ամսվա կտրվածքով, ըստ ԿԲ նախագահի, Լինսի հիմնադրամից արդեն հատկացվել է 53 միլիոն դոլար : Այդ գումարները ծախսվել են աղետի գոտու, ճանապարհաշինության եւ մայրաքաղաքի կենտրոնի բարելավման ուղղությամբ :

ԿԲ նախագահն արձանագրեց, որ «այս տարվա ֆինանսական կարգապահությունը բարելավվել է, չնայած ունենք հարկահավաքության պրոբլեմ»:

Ավելին, 2002-ի 9 ամիսների ընթացքում, ըստ Տիգրան Սարգսյանի, հարկերի 56 տոկոսը հավաքվել է իններորդ ամսվա վերջին երեք օրերին: Միայն վերջին օրում հավաքվել է հարկերի 40 տոկոսը:

Հաջորդ տարվա համար ԿԲ նախագահը նախատեսել է ՀՆԱ-ի 6 տոկոս աճ եւ 3 տոկոս սղաճ :