Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԻԱՑԻՈՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

Այսօր Ավիացիոն Միության անդամները հանդես եկան հայտարարությամբ: Ավիացիայի աշխատակիցները գտնում են, որ ավելի ճիշտ կլինի, եթե Քաղաքացիական Ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանը մտահոգվի ավիացիայի ճակատագրով, դատական քաշքշուկների մեջ ընկնելու փոխարեն:

Ավիացիային տրամադրվող բոլոր գումարները ծախսվում են տարբեր հարկեր մուծելու նպատակով, իսկ աշխատակիցները արդեն երկու ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Ինչ վերաբերում է Ավիացիայում առկա կաշառակերության մասին լուրերին, միության անդամները հաստատում են այն, որպես համընդհանուր փաստ, եւ խոստանում են հարկ եղած դեպքում համապատասխան ցուցմունքներ տալ: